Շվեդ ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը թարմացրել է աշխարհի ռեկորդը։
ԱՄՆ-ի Յուջին քաղաքում կայացած Ադամանդե լիգայի հերթական փուլում օլիմպիական չեմպիոնը գրանցել է 6,23 մետր արդյունք։ Նա սահմանել է 7-րդ համաշխարհային ռեկորդը։
23-ամյա Դյուպլանտիսն աշխարհի նախորդ ռեկորդը սահմանել էր 2022թ․ հուլիսին կայացած աշխարհի առաջնությունում՝ ցատկելով 6,21 մետր։
Փակ տարածություններում աշխարհի ռեկորդը ևս պատկանում է Արման Դյուպլանտիսին (6,22 մետր)։