Logo

Արման Դյուպլանտիսը 11-րդ անգամ թարմացրել է համաշխարհային ռեկորդը

11:54 / 01.03.2025Աթլետիկա
null

Շվեդ ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը 11-րդ անգամ թարմացրել է համաշխարհային ռեկորդը։

Ֆրանսիայի Կլերմոն Ֆերանե քաղաքում կայացած All Star Perche by SCC մրցաշարում 25-ամյա մարզիկը ցատկել է 6,27 մետր, թարմացրել է իր իսկ ռեկորդը և դարձել հաղթող։

Նախորդ ռեկորդը Դյուպլանտիսը գրանցել էր 2024թ. օգոստոսին՝ Լեհաստանի Խոժուվ քաղաքում անցկացված Ադամանդե լիգայի հերթական փուլում` 6,26 մետր։

Դյուպլանտիսը կրկնակի Օլիմպիական չեմպիոն է, աշխարհի առաջնություններում նվաճել է երկու, Եվրոպայի առաջնություններում` երեք ոսկե մեդալ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ