Logo

Ըմբշամարտի ԱԱ. Արման Ավագյանը մեկնարկեց վաղաժամ հաղթանակով

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:43 / 15.09.2022Ըմբշամարտ
Արման Ավագյան-Ադամ Թոմսոն

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 15-ին պայքարը սկսել են ազատ ոճի ըմբիշները: Մրցումային առաջին օրը Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ:

79 կգ քաշային Արման Ավագյանը որակավորման փուլում վաղաժամ 11-0 հաշվով հաղթեց կանադացի Ադամ Թոմսոնին:

Ավագյանը 1/8 եզրափակիչում կմրցի Ճապոնիան ներկայացնող Յուդայի Տակահաշիի հետ:

70 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից պայքարը կսկսի Արման Անդրեասյանը, որը կգոտեմարտի իտալացի Ջանլուկա Տալամոյի հետ:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Բելգրադ են մեկնել նաև Մանվել Խնձրցյանը (57 կգ), Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ), աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ): Խնձրցյանը և Ալիխանյանը պայքարը կսկսեն սեպտեմբերի 16-ին, իսկ Հարությունյանը և Թևանյանը՝ սեպտեմբերի 17-ին։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել էր 8 ըմբիշով և նվաճել մեկական ոսկե ու բրոնզե մեդալ։ Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձել էր աշխարհի քառակի չեմպիոն, իսկ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ