Logo

Արման Անդրեասյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

21:41 / 08.04.2025Ըմբշամարտ
null

Արման Անդրեասյանը (70 կգ) դարձավ փոխչեմպիոն Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։

Հայ ըմբիշը եզրափակիչում 1-4 հաշվով պարտվեց UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Դավիդ Բաևին։

Անդրեասյանը կարիերայում երկրորդ անգամ է Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ նվաճում։ Նա նաև աշխարհամասի ոսկե ու բրոնզե մեդալակիր է։

Հայաստանի ներկայացուցիչներից Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ Արսեն Հարությունյանը (61 կգ) դուրս է եկել եզրափակիչ ու ապրիլի 9-ին պայքարելու է` Եվրոպայի 5-ակի չեմպիոն դառնալու համար։

Եվրոպայի առաջնության վճռորոշ գոտեմարտերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ