Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի ավագ, Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեն խոսել է Եվրո-2024-ում իր ցուցադրած խաղի մասին։
«Ես լավ ֆուտբոլ չխաղացի: Իմ Եվրոն ձախողված էր: Գլխավոր նպատակս չեմպիոն դառնալն էր: Այժմ ինձ հանգիստ է հարկավոր: Արձակուրդից կվերադառնամ ու նոր կյանք կսկսեմ: Առաջևում դեռ շատ անելիքներ կան»,- 25-ամյա հարձակվողի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 1-2 հաշվով պարտվել էր Իսպանիայի թիմին ու ավարտել ելույթը: Մբապեն Եվրո-2024-ում խփեց 1 գոլ ու կատարեց 2 արդյունավետ փոխանցում: