Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան կարիերայում առաջին անգամ նվաճել է «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության տիտղոսը:
US Open-ի եզրափակիչում բելառուս թենիսիստուհին 7-5, 7-5 հաշվով հաղթել է աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկուհի Ջեսիկա Պեգուլային: Մրցախաղը տևել է 1 ժամ 53 րոպե:
26-ամյա Սաբալենկայի համար սա «Մեծ սաղավարտի» մրցաշարերի երրորդ տիտղոսն է, երկրորդը` այս տարվա ընթացքում: Նա երկու անգամ էլ հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում (2023, 2024):
30-ամյա Պեգուլան առաջին անգամ էր հասել «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ: