Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան ճանաչվել է տարվա լավագույն թենիսիստուհի, հայտնում է WTA-ի մամուլի ծառայությունը:
Հաղթողը որոշվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների քվեարկությամբ։ Մրցանակին հավակնում էին նաև լեհ Իգա Շվյոնտեկը, ամերիկայից Կորի Գաուֆը, իտալացի Յասմին Պաոլինին և չինացի Չժեն Ցինվենը:
Բելառուս Սաբալենկան ավարտվող տարում հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարեր Ավստրալիայի և ԱՄՆ-ի բաց առաջնություններում, Ցինցինատիի և Ուհանի «Մասթերսներում»:
Զուգախաղում լավագույնն են ճանաչվել իտալուհիներ Յասմին Պաոլինին և Սառա Էրանին։ Տարվա ամենակատարելագործված թենիսիստուհին ամերիկուհի Էմմա Նավարոն է, տարվա նորեկը՝ նորզելանդուհի Լուլու Սունը, տարվա վերադարձը՝ իսպանուհի Պաուլա Բադոսան։