Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր կարիերայում առաջին անգամ նվաճել է Մայամիի «Մասթերսի» կանանց մենախաղի տիտղոսը:
Բելառուս թենիսիստուհին եզրափակիչում 7-5, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի չորրորդ ռակետ Ջեսիկա Պեգուլային: Սաբալենկան ամերիկուհուն հաղթել է 1 ժամ 28 րոպեում:
Սա Սաբալենկայի կարիերայի 18-րդ տիտղոսն է: