Logo

Արիգո Սակի. Բելինգեմը համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է

11:48 / 20.10.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Արիգո Սակին գովեստի խոսքեր է ասել Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի մասին, գրում է La Gazzetta dello Sport-ը:

«Նա համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է, գերիշխում է, շատ ուժեղ է: Ամեն ինչ հիանալի է անում և միշտ խաղում է թիմի համար։ Միայն Մեսսին է այդ տարիքում այսքան լավ տպավորություն թողել ինձ վրա։ Իհարկե, Բելինգեմը տարբերվում է Լեոյից, բայց եթե նա մնա այսքան համեստ, ինչպիսին կա, ապա կարող է գնալ նրա հետքերով: Բելինգեմը համաշխարհային կարգի խաղացող է», - ասել է Արիգո Սակին:

Հիշեցնենք, որ 20-ամյա Ջուդ Բելինգեմը մադրիդյան գրանդ է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից»: Գործարքի արժեքը կազմել էր 103 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա