Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական փուլի 5-րդ տուրում տանը 0-2 հաշվով պարտվեց Ուրուգվայի հավաքականին:
Առաջին խաղակեսի 41-րդ րոպեին Ուրուգվայի հավաքականին առաջ մղեց կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն: Երկրորդ խաղակեսի 87-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը: ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական փուլում Արգենտինայի հավաքականը առաջին անգամ գոլ բաց թողեց:
Արգենտինայի հավաքականն առաջին պարտությունը կրեց ԱԱ-2022-ի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո։
Ընտրական փուլի 5-րդ տուրի հանդիպումն անցկացրեց նաև Բրազիլիայի հավաքականը և արտագնա խաղում պարտվեց Կոլումբիային: Առաջին խաղակեսում հյուրերին առաջ մղեց Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելին, երկրորդ խաղակեսում կոլումբացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ «Լիվերպուլի» եզրային հարձակվող Լուիս Դիասը և կամային հաղթանակ պարգևեց դաշտի տերերին: