Logo

Արգենտինայի նախագահը ծաղրել է Նեյմարին

21:21 / 26.03.2025Ֆուտբոլ
null

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը սոցցանցերում հրապարակում է արել և ծաղրել Բրազիլիայի ազգային հավաքականի ու «Սանթոսի» վինգեր Նեյմարին.

«Հաշվի առնելով, թե որքան շատ է Նեյմարը խնջույքներ սիրում` տարօրինակ էր, որ նա բաց թողեց այս պարը»։

Միլեյը հրապարակումն արել է Արգենտինայի հավաքականի` ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 14-րդ տուրում Բրազիլիայի դեմ խաղում տարած 4-1 հաշվով հաղթանակից հետո։

Բրազիլիայի հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու (79 գոլ) Նեյմարը վնասվածքի պատճառով բաց է թողել հանդիպումը։

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականն արդեն նվաճել է   աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի ուղեգիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ