Արգենտինայի նախագահ Խավյեր Միլեյը համեմատել է Լիոնել Մեսիին և Դիեգո Մարադոնային:
«Մեսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, նա ֆենոմեն է: Ես երբեք Լեոյի հետ զրուցելու հնարավորություն չեմ ունեցել: Զրուցել եմ Հռոմի Պապի հետ, Նիդերլանդների թագուհի Մաքսիմայի հետ, միգուցե ինձ բախտ վիճակվի զրուցել նաև Մեսիի հետ:
Մարադոնան հրաշալի ֆուտբոլիստ էր, սակայն կարծում եմ, որ նա չէ լավագույնը»,- AS-ին տված հարցազրույցում նշել է «Խենթ» մականունով նախագահը:
Հիշեցնենք, որ Խավյեր Միլեյն Արգենտինայի նախագահ էր ընտրվել նախորդ տարվա դեկտեմբերին: «Խենթ» (El Loco) մականունը ստացել էր երիտասարդ տարիներին, երբ հանդես էր գալիս ռոք խմբում:
«Խենթը» նաև հայտնի է նրանով, որ նախընտրական քարոզարշավին մասնակցում էր սղոցով:


