Logo

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը տաքսու վարորդ է աշխատում

18:16 / 21.11.2023Ֆուտբոլ
null

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խոսե Լուիս Գոմեսը ստիպված է տաքսու վարորդ աշխատել, որպեսզի հոգա ընտանիքի կարիքները։ Այդ մասին հայտնել է 30-ամյա ֆուտբոլիստի հայրը։

«Մենք միշտ եղել ենք համեստ ընտանիք։ Նա օգնում է մեզ։ Մարզումներից հետո Խոսեն տաքսու վարորդ է աշխատում։ Երբեմն աշխատում է նաև գիշերը։ Հուսով եմ, որ նա կունենա առաջարկ՝ զբաղվելու այն գործով, որը կարողանում է ամենից լավ ու երջանիկ կզգա իրեն խաղադաշտում»,- ֆուտբոլիստի հոր խոսքը մեջբերում է A Bola-ն։

Նախորդ անգամ Խոսե Լուիս Գոմեսը պրոֆեսոինալ մակարդակում խաղադաշտ դուրս եկել է 2021 թվականին։ Նա արգենտինական «Ռասինգի» հետ ունի պայմանագիր, որը նախատեսված է մինչև այս տարվա դեկտեմբեր։ Այս պահին պաշտպանն ակումբի մարզաբազայում մարզվում է առանձին։ Նախկինում նրա ծառայություններով հետաքրքրված էին կատալոնական «Բարսելոնան» ու Լիսաբոնի «Բենֆիկան»։

Գոմեսն Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 4 հանդիպում, երեքը՝ Օլիմպիական խաղերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա