Logo

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչն ակնարկել է, որ կարող է հեռանալ

14:37 / 22.11.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին ԱԱ-2026-ի որակավորման մրցաշարի 6-րդ տուրում Բրազիլիայի հավաքականի նկատմամբ 1-0 հաշվով հաղթանակից հետո խոսել է իր ապագայի մասին։

«Ցանկանում եմ կարևոր բան ասել։ Ինձ պետք է մտածել այն ժամանակի մասին, որն անցկացնում եմ հավաքականի հետ։ Ես պետք է լավ մտածեմ, թե ինչ եմ ցանկանում անել ապագայում։

Սա հրաժեշտ չէ, բայց պետք է մտածեմ, քանի որ նշաձողը շատ բարձր է։ Հաղթանակների շարքը շարունակելը շատ է բարդացել։ Ես այդ մասին կասեմ ֆեդերացիայի նախագահին ու խաղացողներին։ Այս թիմին առավելագույն էներգիա ունեցող մարզիչ է հարկավոր»,- Սկալոնիի խոսքը մեջբերում է Globo-ն։

Հիշեցնենք, որ Լիոնել Սկալոնին 2018 թվականի օգոստոսից է գլխավորում Արգենտինայի հավաքականը, որին օգնել է հաղթել 2021թ․ Ամերիկայի գավաթում, 2022թ․ Ֆինալիսիմայում ու Կատարում կայացած ԱԱ-2022-ում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա