Արգենտինայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բելգրանոն» սեփական դաշտում 1-2 հաշվով պարտվել է «Արգենտինոս Խունիորսին»։
Տանտերերից 36-րդ րոպեին հիասքանչ հարվածով հաշիվը բացել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։
«Արգենտինոս Խունիորսը» դուրս է եկել եզրափակիչ ու կմրցի «Ինդեպենդյենտե Ռիվադավիայի» դեմ, իսկ «Բելգրանոն» ավարտել է մրցելույթը։
Արգենտինայի գավաթ, կիսաեզրափակիչ
«Բելգրանո» - «Արգենտինոս Խունիորս»` 1-2
Լուկաս Սելարայան, 36 - Էռնան Լոպես, Տոմաս Մոլինա, 82 (11մ)


