Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդիենտեին»։
«Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը 71-րդ րոպեին գեղեցիկ գոլ է խփել։
Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Ռիկարդո Զելինսկիի գլխավորած թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» - «Նյուելս Օլդ Բոյզ» զույգի հաղթողի դեմ։
Արգենտինայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Բելգրանո» - «Ինդեպենդիենտե»` 2-0
Ֆրանկո Խարա, 45+2, Լուկաս Սելարայան, 71


