Logo

ԱՖԱ-ի նախագահ. «Հույս ունեմ, որ Մեսին կմասնակցի Մունդիալ-2026-ին»

17:55 / 17.04.2025Ֆուտբոլ
null

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիան հույս ունի, որ Լիոնել Մեսին կմասնակցի Մունդիալ-2026-ին:

«Մենք կրկին կնվաճենք աշխարհի գավաթը՝ չեմ կասկածում: Ես շատ եմ հավատում մեր տղաներին: Նրանք անելու են ամեն ինչ: Մենք հնարավորություն ունենք աշխարհին ցույց տալու, թե ինչի են ունակ արգենտինացիները, եթե նպատակ ունեն:

Հուսով եմ, որ Մեսին կխաղա հաջորդ Մունդիալում, բայց ամեն ինչ կախված է նրանից:

Լեոն շատ կարևոր է մեզ համար, նրա ներկայությունն արդեն առավելություն է տալիս մեզ»,- Կլաուդիո Տապիայի խոսքը մեջբերում է TyC Sports-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ