Logo

Արգենտինան լրացուցիչ ժամանակում հաղթեց Կոլումբիային և 16-րդ անգամ նվաճեց Կոպա Ամերիկայի տիտղոսը

08:27 / 15.07.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականը 16-րդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթի խաղարկության տիտղոսը։

ԱՄՆ-ում կայացած մրցաշարի եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնը լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով հաղթեց Կոլումբիայի հավաքականին, որը չէր պարտվել նախորդ 28 խաղում։

Մայամիի «Հարդ Ռոք» ստադիոնում «Ալբիսելեստեի» հաղթական ու չեմպիոնական գոլը 112-րդ րոպեին խփեց փոխարինման մտած Լաուտարո Մարտինեսը։ Միլանի «Ինտերի» 26-ամյա հարձակվողը 5 գոլով դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու։

Հանդիպման 66-րդ րոպեին վնասվածք ստացավ և արտասվելով փոխարինվեց արգենտինացիների ավագ Լիոնել Մեսին։ 37-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, վերջին հանդիպումն էր անցկացնում Ամերիկայի գավաթի խաղարկությունում։

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը մրցաշարում ընդգրկված էր A խմբում։ Լիոնել Սկալոնիի գլխավորած հավաքականը հաղթել է Կանադային (2-0), Չիլիին (1-0) և Պերուին (2-0), փլեյ-օֆֆի առաջին փուլում 11-մետրանոցներով պայքարից դուրս է թողել Էկվադորին, կիսաեզրափակիչում կրկին առավելության է հասել Կանադայի (2-0) նկատմամբ։ «Ալբիսելեստեն» պաշտպանեց տիտղոսն ու դարձավ մրցաշարի պատմության ամենատիտղոսակիր հավաքականը։

Կոլումբիան, որը 23 տարի անց կրկին դուրս էր եկել Կոպա Ամերիկայի եզրափակիչ, չկարողացավ մրցաշարում նվաճել երկրորդ տիտղոսը։ «Լոս կաֆետերոսը» միակ հաջողությունը գրանցել է 2001 թվականին։

Ամերիկայի գավաթ, եզրափակիչ

Արգենտինա - Կոլումբիա` 1-0

Լաուտարո Մարտինես, 112

«Հարդ Ռոք» ստադիոնում կլասիկա չի հնչելու. Կոպա Ամերիկայի եզրափակիչին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ