Logo

Արգենտինան առանց Մեսիի կամային հաղթանակ տարավ

11:14 / 27.03.2024Ֆուտբոլ
null

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն ընկերական խաղում մրցել է Կոստա Ռիկայի հետ և կամային հաղթանակ տարել 3-1 հաշվով:

Առաջինը հաջողության են հասել կոստառիկացիները: Հանդիպման 34-րդ րոպեին հաշիվը բացել է Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Մանֆրեդ Ուգալդեն:

Ընդմիջումից հետո «Ալբիսելեստեն» ավելացրել է ճնշումը և 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Արգենտինացիների կազմում գոլով աչքի են ընկել Լիսաբոնի «Բենֆիկայի» վինգեր Անխել Դի Մարիան, անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերը և Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը:

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ակումբի կազմում ստացած վնասվածքի պատճառով չմասնակցեց հանդիպմանը:

Ընկերական հանդիպում

Արգենտինա - Կոստա Ռիկա՝ 3-1

Անխել Դի Մարիա, 52,  Ալեքսիս Մակալիստեր, 56, Լաուտարո Մարտինես, 77 - Մանֆրեդ Ուգալդե, 34

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ