Արգենտինայի հավաքականը տարին սկսեց հաղթանակով։ ԱՄՆ-ում կայացած ընկերական խաղում աշխարհի գործող չեմպիոնը 3-0 հաշվով հաղթեց Սալվադորի թիմին։
Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմի գոլերը խփեցին պաշտպան Քրիստիան Ռոմերոն ու կիսապաշտպաններ Էնցո Ֆերնանդեսը և Ջովանի Լո Սելսոն։
Արգենտինացիների կազմից հանդիպումը բաց թողեց ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին, որն ապաքինվում է վնասվածքից։
«Ալբիսելեստեն» հաջորդ ընկերական խաղը կանցկացնի մարտի 27-ին և կմրցի Կոստա Ռիկայի դեմ։
Ընկերական հանդիպում
Արգենտինա - Սալվադոր` 3-0
Քրիստիան Ռոմերո, 16, Էնցո Ֆերնանդես, 42, Ջովանի Լո Սելսո, 52


