Logo

Արգենտինացի թենիսիստը` երկրորդ տարին անընդմեջ Ռիո դե Ժանեյրոյի մրցաշարի հաղթող

11:45 / 24.02.2025• Թենիս
null

Սեբաստիան Բաեսը երկրորդ տարին անընդմեջ հաղթել է Ռիո դե Ժանեյրոյի ATP-500 մրցաշարը։

Արգենտինացի թենիսիստը մրցաշարի եզրափակիչում 6-2, 6-3 հաշվով առավելության է հասել Ալեքսանդր Մյուլերի (Ֆրանսիա, 41-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Աշխարհի 31-րդ ռակետը հաղթել է 1 ժամ 27 րոպեում։

24-ամյա Բաեսը դարձել է Ռիո դե Ժանեյրոյի մրցաշարի պատմության մեջ առաջին թենիսիստը, որը երկու տարի անընդմեջ նվաճել է տիտղոսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ