Logo

Արգենտինացի մասնագետը 8 խաղ «Վալյադոլիդը» գլխավորելուց հետո հեռացվեց

00:32 / 18.02.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Արգենտինացի մասնագետ Դիեգո Կոկան հեռացվեց իսպանական «Վալյադոլիդի» գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նրա գլխավորությամբ «Վալյադոլիդն» անցկացրել է 8 խաղ, պարտվել 7-ում, մեկում հաղթել:

Մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի «Վալյադոլիդի» երիտասարդական թիմը գլխավորող Ալվարո Ռուբիոն:

«Վալյադոլիդը» 15 միավորով Լա լիգայում վերջին` 20-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ