Logo

Արգենտինացի դիջեյին մահվան սպառնալիքների ներքո մեղադրում են Մեսիին կորոնավիրուսով վարակելու համար

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 03.01.2022ՍՊՈՐՏ
Արգենտինացի դիջեյին մահվան սպառնալիքների ներքո մեղադրում են Մեսիին կորոնավիրուսով վարակելու համար - Արգենտինացի դիջեյին մահվան սպառնալիքների ներքո մեղադրում են Մեսիին կորոնավիրուսով վարակելու համար

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին վարակվել է կորոնավիրուսով:

Արգենտինացին արձակուրդն անցկացրել է հայրենի Ռոսարիոյում, մասնակցել մի քանի երեկույթների, որոնցից մեկին հրավիրված է եղել նաև դիջեյ Ֆեր Պալասիոն:

Մեսիի՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո 31-ամյա դիջեյն սպառնալիքներ է ստացել համացանցում: Երկրպագուները նրան մեղադրել են արգենտինացի հարձակվողին կովիդով վարակելու համար:

Ֆեր Պալասիոն տեսանյութ է հրապարակել, որի միջոցով հայտնել է, որ վարակի ստուգման թեստ է հանձնել, որի պատասխանը եղել է բացասական:

«Ես Թվիթերում թրենդ եմ դարձել Մեսիի՝ կորոնավիրուսի դրական թեստի պատճառով: Հաղորդագրություններ եմ ստանում, թե ես եմ վարակել Մեսիին: Նրանք ինձ նույնիսկ «մարդասպան» են անվանում: Մեծ թվով շատ վատ բովանդակությամբ հաղորդագրություններ եմ ստացել: Ուրուգվայ մեկնելու համար երեկ թեստ եմ հանձնել ու պիտի ասեմ, որ պատասխանը բացասական է»,- գրել է Ֆեր Պալասիոն:

Դիջեյը նաև բացասական թեստի լուսանկարներ է տեղադրել իր միկրոբլոգում՝ երկրպագուներին ապացուցելու համար, որ Մեսիի վարակման հետ որևէ կապ չունի:

Հավելենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ասել է, որ Մեսին Փարիզ կվերադառնա միայն այն ժամանակ, երբ կորոնավիրուսի բացասական թեստ հանձնի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա