«Ռիվեր Փլեյթի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կարող է տեղափոխվել «Նապոլի»՝ հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ 21-ամյա արգենտինացու գործակալներն իրենց հաճախորդի ծառայություններն առաջարկել են նեապոլյան ակումբին։ Ալվարեսի հրաժարագինը կազմում է 25 մլն եվրո։
Արգենտինայի առաջնության նախորդ մրցաշրջանում հարձակվողը 20 խաղում 18 գոլի հեղինակ է դարձել՝ դառնալով լավագույն ռմբարկու։