Logo

Չիլի - Արգենտինա խաղի մրցավարի օգնականների՝ չորս ամսվա որակազրկման հանգեցրած դրոշակները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:26 / 31.01.2022ՍՊՈՐՏ
Chili-Argentina

Աշխարհի 2022 թվականի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի Չիլի - Արգենտինա խաղում (1:2) զավեշտալի դեպք է գրանցվել: Մրցավարի բրազիլացի օգնականներ Ֆաբրիսիո Վիլարինյոն և Ռոդրիգո Կորեան իրենց դրոշակները խաղից առաջ մոռացել են հյուրանոցում: Խաղի առաջին կեսի ժամանակ օգնականներն ստեղծված իրավիճակից դուրս գալու համար դրոշակ են պատրաստել ստադիոնի կարգադրիչների ժիլետներից և հատակ մաքրելու համար նախատեսված հարմարանքի բռնակներից:

Չիլի-Արգենտինա խաղ

Երկրորդ կեսում մրցավարի օգնականներն արդեն աշխատել են ավանդական դրոշակներով, սակայն նրանց սխալը չի ներվել. նրանք որակազրկվել են 4 ամսով:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա