Logo

Արեգ Վաթյանը՝ Հայաստանի Մ18 հավաքականի գլխավոր մարզիչ

15:51 / 11.12.2024Բասկետբոլ
Պաշտոնական
null

Արեգ Վաթյանը նշանակվել է բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Փորձառու մասնագետը հաջողությամբ աշխատել է տարբեր տարիքային խմբերի հավաքականների հետ։ 2017 թվականին Վաթյանը գլխավորել է Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը, որը նվաճել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոնի տիտղոսը։ 2022 թվականին նրա ղեկավարությամբ աղջիկների նույն տարիքային հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն։ 2024 թվականին Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։

Հայաստանի Մ18 հավաքականը 2025թ․ հուլիսի 19-27-ը Ալբանիայում կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա