«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն «Սևիլիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 23-րդ տուրի խաղում (4-1) ստացած վնասվածքից հետո բուժզննում է անցել, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ուրուգվայցի ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ չէ, և նա կկարողանա իր թիմին օգնել առաջիկա խաղերում։
25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում 8 խաղում խփել է 1 գոլ, կատարել 1 ասիստ։