Logo

Արաուխոն ու Ռաֆինյան բաց կթողնեն «Օսասունայի» դեմ հանդիպումը

19:56 / 26.03.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն և վինգեր Ռաֆինյան բաց կթողնեն Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված «Օսասունայի» դեմ հանդիպումը, հայտնում է As-ը.

«Նրանք դուրս են մնացել հայտացուցակից և չեն խաղա։ Թռիչքները շատ երկար էին, իսկ իրավիճակը հեռու է օպտիմալ լինելուց։ Նրանք պետք է մարզվեն և վերականգնվեն։ Դեռ չգիտեմ` ինչ վիճակում է Արաուխոն, բայց ծանր վնասվածքից հետո նրան անհրաժեշտ է շատ մարզվել։

Թիմը հիանալի մարզավիճակում է։ Մարզումների ժամանակ տպավորիչ աշխատանք եմ տեսնում։ Պետք է պայքարենք ու վաստակենք 3 միավոր»,- ասել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։

Արաուխոն և Ռաֆինյան համապատասխանաբար Ուրուգվայի ու Բրազիլիայի հավաքականների ճամբարից մարտի 26-ին են վերադարձել թիմ։

«Բարսելոնա» - «Օսասունա» հանդիպումը կկայանա մարտի 27-ին և ժամը 23:55-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ