Logo

Արաուխոն որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ

13:31 / 15.01.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն որոշել է մնալ կատալոնական թիմում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում անելով Mundo Deportivo պարբերականին:

«Կապտանռնագույնների» մարզական տնօրեն Դեկուն բանակցել է ուրուգվայցի պաշտպանի հետ: Արաուխոն վստահեցրել է, որ հունվարին չի հեռանա թիմից՝ չնայած «Յուվենտուսի»՝ գործարքն իրականացնելուն ուղղված համառ ջանքերին: 

«Բարսելոնայի» նպատակն է մինչև ամառային տրանսֆերային պատուհանը նոր պայմանագիր առաջարկել Արաուխոյին և պահել ֆուտբոլիստին թիմում ևս մի քանի տարի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա