Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն Ֆինլանդիայում ծնկատակի ջլի վիրահատության է ենթարկվել և չորս ամիս խաղադաշտ դուրս չի գա, հայտնում է AS-ը:
25-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում Բրազիլիայի դեմ Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի մրցավեճում (0-0, 11մ՝ 4-2):
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում ուրուգվայցին 37 խաղ էր անցկացրել «Բարսելոնայի» կազմում, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:


