Logo

Արաուխոն Իսպանիայի քաղաքացիություն է ստացել

16:32 / 08.03.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն Իսպանիայի քաղաքացիություն է ստացել, հայտնում է Marca-ն:

24-ամյա ֆուտբոլիստը երկրի քաղաքացիություն ստացել է դեռ 2022 թվականին, սակայն պաշտոնապես նախորդ շաբաթ է վերցրել անձը հաստատող փաստաթղթերը՝ անձնագիրն ու ID քարտը:

Արաուխոն 2018 թվականից խաղում «Բարսելոնայում», որտեղ տեղափոխվել է ուրուգվայական «Բոսթոն Ռիվերից»:

Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցին կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 21 խաղի, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 60 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ