Logo

Արաուխոն հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

23:50 / 07.12.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն 2022 թվականին հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Sport.es-ը։

Անգլիական գրանդը պատրաստ է եղել ուրուգվայցուն երկու անգամ ավելի աշխատավարձ վճարել, սակայն վերջինս մերժել է, քանի որ ցանկացել է ելույթները շարունակել «Կապտանռնագույնների» կազմում։

24-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականին է ուրուգվայական «Բոստոն Ռիվերից» տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում մասնակցել է 126 հանդիպման, խփել 8 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Արաուխոյի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը։
 


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա