Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտնել է, որ պաշտպան Ռոնալդ Արաուխոն աղիքային վիրուսի պատճառով բաց կթողնի «Ալավեսի» դեմ նոյեմբերի 29-ին կայանալիք խաղը, հաղորդում է Mundo Deportivo-ն:
«Նա աղիքային վիրուս ունի, այսօր չի մարզվել և բաց կթողնի վաղվա հանդիպումը:
Մենք հիասթափված ենք, «Չելսիից» կրած պարտությունը ծանր էր։ Մենք կարծում էինք, որ կարող ենք հաղթել։ Պետք է լավատես լինենք հաջորդ խաղի համար»,- ասել է գերմանացին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվել էր «Չելսիին»: Արաուխոն այդ խաղում կարմիր քարտ էր ստացել:
Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


