Logo

«Բարսելոնայի» առանցքային խաղացողն ասել է՝ «Ռեալի» ո՞ր ֆուտբոլիստի դեմ պաշտպանվելն է ամենաբարդը

16:07 / 14.02.2023Ֆուտբոլ
Ռոնալդ Արաուխո-Վինիսիուս

Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն խոստովանել է, որ Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուսի դեմ պաշտպանվելը շատ բարդ է:

«Վինիսիուսն անհավանական ֆուտբոլիստ է, նրա խաղն ինձ շատ է դուր գալիս: Վինիսիուսի դեմ պաշտպանվելն ամենաբարդն է, սակայն ուրախ եմ, որ սուպերգավաթային խաղում մեզ մոտ ամեն ինչ ստացվեց»,- ուրուգվայցու խոսքը մեջբերում է Barca Universal-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 21-րդ տուրից հետո «Բարսելոնան» 56 միավորով առաջատարն է և 11 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Ռեալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ