Արդեն տեղեկացրել ենք, որ «Բարսելոնա» - «Սելտա» հանդիպման 60-րդ րոպեին կատալոնական ակումբի ֆուտբոլիստներ Գավիի ու Ռոնալդ Արաուխոյի բախումից հետո ուրուգվայցին հայտնվել է խոտածածկին և առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է հիվանդանոց:
«Բարսելոնայի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստն ուղեղի ցնցում է ստացել: Այս պահին Արաուխոն լրացուցիչ բժշկական հետազոտություն է անցնում:
Ինսայդեր Տոնի Խուանմարտին էլ հաղորդում է, որ ֆուտբոլիստը գիտակից է: