Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզն աշխատանքի է անցել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում։
«Ուրարտուի» նախկին կիսապաշտպանը նշանակվել է ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի ռազմավարական զարգացման գծով փոխտնօրեն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 2023թ․ նոյեմբերին Օզբիլիզը հայտարարել էր ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին, իսկ դեկտեմբերին մասնակցել էր ՀՖՖ նախագահի ընտրությանը և պարտվել գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին։ Նրան նախագահի պաշտոնում առաջադրել էր «Ուրարտուն»։
Արաս Օզբիլիզը 2023 թվականից խաղում էր «Ուրարտուում», որի հետ նախորդ մրցաշրջանում դարձել էր Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ Ակումբային կարիերայի ընթացքում կիսապաշտպանը հանդես է եկել նաև Ամստերդամի «Այաքսում», ռուսական «Կուբանում» ու «Սպարտակում», Ստամբուլի «Բեշիկթաշում», իսպանական «Ռայո Վալյեկանոյում», մոլդովական «Շերիֆում», հոլանդական «Վիլեմ Երկրորդում» և Երևանի «Փյունիկում»։
Հայաստանի հավաքականում Օզբիլիզը 2012-2019-ին անցկացրել է 41 հանդիպում ու դարձել 6 գոլի ու 10 ասիստի հեղինակ։


