Հայաստանի չեմպիոն ու գավաթակրի Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կմասնակցի Ռուսաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Իլյա Ցիմբալարի հիշատակին նվիրված խաղին։
«Այո, ես կմասնակցեմ այդ հանդիպմանը»,- sport-express.ru-ի հետ զրույցում ասել է 33-ամյա ֆուտբոլիստը։
Սեպտեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք խաղում «Սպարտակի» լեգենդների թիմը կմրցի աշխարհի հավաքականի հետ։ Հայ ֆուտբոլիստն ընգրկվել է աշխարհի հավաքականի կազմում։
Հիշեցնենք, որ Իլյա Ցիմբալարը 2013թ․ դեկտեմբերի 28-ին մահացել էր 44 տարեկանում։
Արաս Օզբիլիսը «Սպարտակում» խաղացել է 2013-2015 թվականներին։