Ավարտվել է ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական Բ կարգի դասընթացը, որին մասնակցում էին Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպաններ Արաս Օզբիլիսը և Գևորգ Ղազարյանը, ինչպես նաև՝ այլ անվանի ֆուտբոլիստներ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցները դեկտեմբերի 26-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ստացել են իրենց դիպլոմները և արտոնագրերը։