Logo

Արաս Օզբիլիս. «Մինչև հիմա հետևում եմ «Սպարտակին»»

12:12 / 10.09.2023Ֆուտբոլ
null

Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պատմել է, որ մինչև հիմա հետևում է «Սպարտակին» ու շփվում է մոսկովյան ակումբի հոլանդացի հարձակվող Կվինսի Պրոմեսի հետ:

«Շատ էի ցանկանում գալ Մոսկվա, կարոտել էի քաղաքն ու ակումբը: Հիանալի հիշողություններ ունեմ այստեղից: Մինչև հիմա հետևում եմ թիմին ու գրանցած արդյունքներին, հնարավորության դեպքում դիտում եմ հանդիպումները: Այս կազմից շփվում եմ Պրոմեսի հետ, մտերիմ եմ նաև Յուրա Մովսիսյանի հետ, նա վայելում է կյանքը ԱՄՆ-ում»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է РИА Новости-ն:

Սեպտեմբերի 10-ին Արաս Օզբիլիսը Մոսկվայում մասնակցել էր «Սպարտակի» լեգենդների և աշխարհի հավաքականի միջև ընկերական հանդիպումը՝ նվիրված մոսկովյան ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Իլյա Ցիմբալարի հիշատակին։ Հանդիպումն ավարտվել էր մոսկովյան թիմի լեգենդների հաղթանակով՝ 2-1:

 Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը «Սպարտակում» խաղացել է 2013-2015 թվականներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ