ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականում իր նախկին թիմակից Հենրիխ Մխիթարյանին, որը 2021 թվականից ավարտել է ելույթներն ազգային թիմում։
«Ես հավատում եմ, որ կարող եմ շատ մեծ օգուտ տալ մեր երկրին։ Հենրիխ Մխիթարյանի մասին արդեն ասել եմ և կարող եմ էլի ասել։ Իմ ուժերի սահմանում հնարավոր ամեն բան կանեմ, որ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները կխաղան հավաքականում մինչև իրենց կարիերան ավարտելը։ Բայց ուզում եմ մի բան էլ ասել, ինչը շատ կարևոր է։ Առաջինը ես կուրախանամ, որ Հենրիխը վերադառնա հավաքական, բայց, եթե ֆուտբոլային աշխարհն ինձ է ընտրելու, որպեսզի Մխիթարյանը հետ գա, ավելի լավ է՝ չընտրեք ինձ։ Ինձ պետք է, որ դուք հավատաք, որ ես կարող եմ կատարել այս աշխատանքը, բայց նպատակը պետք է լինի հայկական ֆուտբոլը, այլ ոչ թե Հենրիխ Մխիթարյանին վերադարձնելը»,- նշել է Արաս Օզբիլիսը։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 23-ին։ Առաջադրվել է երկու թեկնածու՝ Արաս Օզբիլիսը և ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Արաս Օզբիլիս․ «Ակումբները պետք է ունենան իրենց ներկայացուցիչները դպրոցներում»