Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսը գրառում է կատարել սոցցանցերում։
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ամբողջ ընթացքում ինձ հետ են եղել: Անկախ այսօրվա ընտրությունների արդյունքներից, ես խոստանում եմ՝ հայկական ֆուտբոլն, այլևս նույնը չի լինելու»,- գրել է Արաս Օզբիլիսը։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 23-ին։ Առաջադրվել է երկու թեկնածու՝ Արաս Օզբիլիսը և ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։


