Ռուսաստանում կայացավ Մոսկվայի «Սպարտակի» լեգենդների և աշխարհի հավաքականի միջև ընկերական հանդիպումը՝ նվիրված մոսկովյան ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Իլյա Ցիմբալարի հիշատակին։
Աշխարհի հավաքականի կազմում Ռուսաստանի առաջնությունում երբևէ փայլած Ալեքսանդր Մոստովոյի, Անատոլի Տիմոշյուկի, Յուրի Ժիրկովի, Էմանուել Էմենիկեի հետ միևնույն թիմում էր նաև Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզը։ Հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Մոսկվայի «Օտկրիտիյե Արենա» ստադիոնում կայացած խաղում 2-1 հաշվով հաղթեցին «Սպարտակի» լեգենդները:
Հիշեցնենք, որ Իլյա Ցիմբալարը 2013թ․ դեկտեմբերի 28-ին մահացել էր 44 տարեկանում։
Արաս Օզբիլիսը «Սպարտակում» խաղացել է 2013-2015 թվականներին։