«Արարատ» - «Արարատ-Արմենիա» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի հանդիպման վայրն ու ժամը փոխվել է, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Փետրվարի 27-ին նախատեսված Արարատյան դերբին Աբովյանի քաղաքային մարզադաշտի փոխարեն տեղի կունենա Չարենցավանի քաղաքային ստադիոնում և կմեկնարկի ժամը 15:00-ին (18:00-ի փոխարեն):
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» 20 խաղից հետո 43 միավորով երկրորդն է և չորս միավոր է զիջում առաջատար «Ուրարտուին»։ «Արարատը» նույնքան հանդիպումից հետո 22 միավորով 6-րդ տեղում է: