Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել պաշտպան Մարկ Ֆրեդ Ցունգիի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
22-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Շվեյցարիայի երկրորդ լիգան ներկայացնող «Ստադ Լոզան Ուշին» էր, որի կազմում նա 18 հանդիպում է անցկացրել։
Ցունգին 2019-2020թթ. եղել է իտալական «Նապոլիի» համակարգում, իսկ 2023թ. հրավիրվել է Շվեյցարիայի Մ20 հավաքական և մասնակցել է 2 խաղի։