«Արարատը» պայմանագիր է ստորագրել դարպասապահ Ադել Անզիմատի-Աբուդուի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
23-ամյա դարպասապահի նախորդ ակումբը ֆրանսիական «Մարտիգն» էր, նա խաղացել է նաև «Կևիյի Ռուանում» ու «Ստադ Պուատևենում»։
Անզիմատի-Աբուդուն 2023թ. սեպտեմբերից հրավիրվում է Կոմորյան կղզիների ազգային հավաքական, մասնակցել է 5 հանդիպման։


