Երևանի «Արարատը» պաշտոնապես հայտարարել է, որ թիմի մարզչական շտաբը կշարունակի աշխատել նաև հաջորդ մրցաշրջանում:
Գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանի և նրա մարզչական շտաբի անդամներ Գևորգ Պողոսյանի, Ռաֆայել Սաֆարյանի և Արա Աբրահամյանի հետ պայմանագրերը երկաձգվել են մեկ տարով:
Տիգրան Եսայանն «Արարատը» գլխավորել էր այս տարվա փետրվարին: Նրա գլխավորությամբ երևանյան ակումբը 16 խաղում վաստակեց 24 միավոր, որն այդ ժամանահակատվածի համար չորրորդ ցուցանիշն էր Հայաստանի առաջնությունում:
«Արարատը» նոր մրցաշրջանին կսկսի նախապատրաստվել հունիսի 17-ից:


