Logo

«Արարատ» - «Շկենդիա». Գոռ Մալաքյանը հրաշալի գոլով կրճատում է հաշիվը (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:26 / 14.07.2022• Կոնֆերենցիաների լիգա


Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցում է «Շկենդիայի» հետ։

Առաջին կեսից հետո երևանյան ակումբը պարտվում էր 0-2 հաշվով, սակայն երկրորդ կեսի մեկնարկում՝ հանդիպման 49-րդ րոպեին, Գոռ Մալաքյանը հրաշալի հարվածով կրճատել է հաշիվը՝ 1-2:

Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է հյուսիսմակեդոնական ակումբի՝ 2-0 հաշվով հաղթանակով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ