Logo

«Արարատը» կխաղա «Արարատ-73»-ին նվիրված մարզաշապիկով

12:33 / 24.10.2023Ֆուտբոլ
null

Երևանի «Արարատը» Հայաստանի Պրեմիեր լիգաի 13-րդ տուրի խաղում Չարենցավանի «Վանի» դեմ կխաղա ռետրո մարզաշապիկով։

«Մեր շնորհակալությունն ու հարգանքը լեգենդար «Արարատ-73»-ին։

«Արարատ-73»-ի Ոսկե մրցաշրջանի 50-ամյակի կապակցությամբ «Արարատի» գործընկեր շվեյցարական Fourteen ընկերությունը թողարկել է ռետրո մարզաշապիկ՝ ոգեշնչված 1973 թվականի ԽՍՀՄ գավաթի խաղարկության՝ Կիևի «Դինամոյի» հետ եզրափակիչ խաղում «Արարատի» կրած մարզաշապիկով:

Մարզաշապիկի գույներն են մուգ կապույտն ու սպիտակը, իսկ կրծքին փակցված «Արարատի» տարբերանշանը ճիշտ նույն լոգոն է, որն իրենց կրծքին եզրափակիչ խաղում կրել են «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստները:

Հոկտեմբերի 24-ին, 18։00-ին կայանալիք «Արարատ» - «Վան» խաղում մեր ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան այս մարզաշապիկներով:

Սահմանափակ քանակությամբ թողարկված այս մարզաշապիկներն առաջիկայում կլինեն նաև վաճառքում»,- նշված է «Արարատի» հաղորդագրության մեջ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա