Երևանի «Արարատը» հոկտեմբերի տնային խաղերը կանցկացնի Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, քանի որ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնը ծանրաբեռնված է լինելու:
Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» հոկտեմբերի 3-ին Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Հանրապետականում» կընդունի չեխական «Մլադա Բոլեսլավին», բացի այդ, հոկտեմբերի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը նույն ստադիոնում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Ազգերի լիգայի չորրորդ տուրի խաղը:
«Արարատը» հոկտեմբերի 2-ին Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում կընդունի Կապանի «Գանձասարին», իսկ չորս օր անց Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում տնային հանդիպում կանցկացնի «Ուրարտուի» դեմ: