Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում Երևանի «Արարատը» մրցակցի խաղադաշտում 2-1 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին»։
14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացելուց 5 րոպե անց երևանյան ակումբը մնաց 10 խաղացողով, սակայն կարողացավ հաղթանակի հասնել։ Ավելացված ժամանակում «Արարատը» նաև մնաց 9 հոգով։
«Արարատը» 20 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Շիրակն» ունի 12 միավոր և 8-րդն է։
Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր
«Շիրակ» - «Արարատ»՝ 1-2
Դոնալդ Կոդիա, 72 – Կլեման Լեռնո, 14, Կասիմ Հաջի, 74
Հեռացումներ՝ Ռազմիկ Հակոբյան, 19, Վոլոդյա Սամսոնյան, 90+7 (երկուսն էլ՝ «Արարատ»)